• 26/04/2022

“Բյուրեղյա Նուռ 2022” ամենամյա համահայկական պարային  փառատոն մրցանակաբաշխությունը կայացավ Մոսկվայում 

“Բյուրեղյա Նուռ 2022” ամենամյա համահայկական պարային  փառատոն մրցանակաբաշխությունը կայացավ Մոսկվայում 

Ամեն տարի “Բյուրեղյա Նուռ”֊ը( Хрустальный Гранат) մեծ լսարան է հավաքում` մեկ բեմում ներկայացնելով հայկական հրաշալի պարախմբերի լավագույն բեմադրությունները Մոսկվայում, այս անգամ Սուրբ Զատկի տոնին, ապրիլի 17֊ին “Մոսպրոդյուսեր” համերգասրահում։ Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիան` ի դեմս Իշխան Գասպարյանի, ավանդաբար հայ հանդիսատեսին է ներկայացնում իսկական պարային շքերթ` համերգային ծրագրում ներառելով հանրությանը հայտնի երգի աստղերին, որպես հատուկ հյուր։

Այս անգամ հին ու նոր երգերով հանդես եկան սիրված արտիստները` Նարեկ Բավեյանը և երգչուհի Սոնան։ Հաղորդավարական դուետը նույնպես յուրահատուկ էր. Հեռուստահաղորդավարուհի Թամարա Օգանեսյանը և հայտնի դերասան, երգիչ և հեռուստահաղորդավար Ներսես Ավետիսյանը։ Բեմում էին տասներկու պարախմբի շնորհալի սաներ` ներկայացված “Արգիշտ”, “Հայրենիք”(Ռաֆայելյաններ), Պարի Ակադեմիա( “Հովիկ Ստուդիո”), “Հայսթար”, “Ագապե”, “Անուշ”, “Գարուն”, “Նժդեհ”, “Ախթամար”, “Էսքիզ”, “Կոմիտաս” և “Արաքս” Ռուսաստանում հայտնի անուններով։ Նրանք բոլորը հայապահպանության կարևոր կրթօջախներ են, որտեղ սահմանված է հայկական պարի և հայերենի մասսայականացման բարձր նշաձող։

Համերգի խորհրդանշական դրվագներից մեկը դեֆիլե֊պարն է, որն այս անգամ ներկայացվեց “Արվեստի թևեր” անվանումով` ամրացնելով համատեղ բեմադրության գեղեցիկ գաղափարը։ Փառատոնը ուղեկցվեց հայ պարի նվիրյալների մեկ տարվա ստեղծագործական աշխատանքի խրախուսմամբ` մրցանակների տեսքով, իսկ ավարտին հնչեց բոլորի ականջը շոյող փառատոնի երգը` հատուկ հյուրերի տարբերվող և յուրօրինակ կատարմամբ։ Բյուրեղյա Նուռը արվեստագիտական մեծ արշավ է սկսել և թող անխափան լինի նրա հայրենաշունչ ճանապարհը։

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…