- 30/04/2022
Պուտինը Հաղթանակի օրը պատերազմ կհայտարարի ամբողջ աշխարհի նացիստներին. Բրիտանիայի պաշտպանության նախարարություն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, օգտվելով մայիսի 9-ին Մոսկվայում անցկացվող Հաղթանակի օրվա շքերթից, կհայտարարի երկրում զանգվածային մոբիլիզացիա` Ուկրաինային վերջնական հարված հասցնելու համար:
Այսպիսի կանխատեսում է արել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը, հայտնում է «The Daily Mail»-ը։
Ուոլասի խոսքով՝ Ռուսաստանի ղեկավարը կարող է «նոր պատերազմ հայտարարել համաշխարհային նացիզմին» Մոսկվայում Հայրենական մեծ պատերազմին Ռուսաստանի մասնակցության ավարտը նշող շքերթի ժամանակ։
«Ես չեմ զարմանա, որ նա, հավանաբար, պատրաստվում է մայիսի 9-ին հայտարարել, թե մենք այժմ պատերազմում ենք ամբողջ աշխարհի նացիստների հետ, և մեզ անհրաժեշտ է ռուս ժողովրդի զանգվածային մոբիլիզացիա իրականացնել»,- կարծում է Ուոլասը։
Նա նաև ասել է, որ Լոնդոնը «պետք է օգնի ուկրաինացիներին` արդյունավետորեն պոկվել» Ռուսաստանից։
Ուոլեսը խոստովանել է, որ տեղեկություն չունի, որ Պուտինը նախատեսում է նման հայտարարություն անել, սակայն, ըստ բրիտանացի նախարարի, դա, ամենայն հավանականությամբ, կհետեւի՝ հաշվի առնելով նրա նախկին գործողություններն ու խոսքերը։