• 30/04/2022

ԵՄ-ն կարող է արգելք դնել Ռուսաստանից ուրանի ներկրման վրա

ԵՄ-ն կարող է արգելք դնել Ռուսաստանից ուրանի ներկրման վրա

«Եվրամիությունը կարող է արգելք դնել Ռուսաստանից ուրանի ներկրման վրա. Այս մասին գրում է Politico-ն՝ հղում անելով ԵՄ դիվանագետներին։

Հրատարակության տվյալներով՝ այս գաղափարին աջակցում է Գերմանիան, որը պլանավորում է աստիճանաբար հրաժարվել միջուկային էներգիայից։ Բայց Ֆրանսիան, ընդհակառակը, խաղադրույք է կատարում դրա վրա և նախատեսում է կառուցել ևս մի քանի ռեակտորներ ատոմակայանների համար։

Միևնույն ժամանակ, Politico-ն նշում է, որ ռուսաստանյան միջուկային արդյունաբերության դեմ ցանկացած քայլ եվրոպացիների համար ցավալի կլինի, քանի որ ԵՄ-ն կախված է ուրանի ներմուծումից, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունից. մոտ 20%-ը գալիս է Ռուսաստանից, ինչը նրան դարձնում է Եվրամիությանը երկրորդ ամենամեծ մատակարարը` Նիգերից հետո։ Բայց եթե պատժամիջոցներ սահմանվեն, ապա առաջին հերթին կտուժեն Արեւելյան Եվրոպայի երկրները, որոնք գրեթե ամբողջությամբ կախված են Ռուսաստանի միջուկային վառելիքից»։

Այսպիսով, ուշագրավ վիճակ է ստացվում. ԱՄՆ-ի ուղղակի մարիոնետները` արեւելաեվրոպական երկրներն աշխատում են ռուսական գազի արգելիքի ուղղությամբ, որն առաջին հերթին հարվածում է Գերմանիային: Իսկ ահա գերմանիան սկսել է աշխատել ռուսական ուրանի արգելիքի ուղղությամբ, որից կախված են արեւելաեվրոպական երկրները: Կարծես թե ներքին բուռն պայքարի է նմանվում, սակայն դրանից տուժում է ողջ եվրոպան: Դրա վկայությունը դոլարի (եւ ոչ միայն) նկատմամբ եվրոյի փոխարժեքի փլուզումն է, որը միանշանակ ցույց է տալիս, որ այս տեմպերով եվրոպական ողջ տնտեսութունը կարող է հասնել կործանարար վիճակի, եթե արդեն իսկ այդ փուլում չէ: