- 04/05/2022
Օլիվեր Սթոուն. ԱՄՆ-ը կարող է միջուկային զենք պայթեցնել Դոնբասում
Ամերիկացի հռչակավոր կինոռեժիսոր Օլիվեր Սթոունը մտավախություն ունի, որ ԱՄՆ-ը կարող է միջուկային զենք պայթեցնել Դոնբասում՝ Ռուսաստանին մեղադրելու համար։
Սթոունը սոցցանցի իր էջում նման ենթադրությունն է հայտնել Արևմուտքի հնարավոր ծրագրերի մասին։
Ռեժիսորը մտահոգված էր, որ Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառման և դրա հետևանքների գաղափարը կրկին ու կրկին տարածվում է արեւմտյան ԶԼՄ-ներում։ Այս առնչությամբ նա հարց ուներ թեմայի նման համառ քարոզչության պատճառների մասին, որին հնարավոր պատասխան է գտնում.
«Իսկ եթե ԱՄՆ-ը հո՞ղ նախապատրաստի Դոնբասում փոքր միջուկային պայթյունի համար, որը կսպանի հազարավոր ուկրաինացիների: Այս դեպքում իր հրամանատարության տակ գտնվող աշխարհի բոլոր երկրները, ինչպես Պավլովի շները, կմեղադրեն Ռուսաստանին»,- Սթոունը գալիս է սարսափելի եզրակացության.