- 05/05/2022
Բորել. Եվրոպան այժմ չի կարող հրաժարվել ռուսական գազից
Եվրոպական դիվանագիտության ղեկավար, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրոպան այսօր չի կարող հրաժարվել ռուսական գազից։
«Նավթի շուկան համաշխարհային է: Գազը մեկ այլ խնդիր է… Գազը նավթաքիմիական արդյունաբերության մեջ այլ բանով չի կարող փոխարինվել»,- բացատրել է Բորելը իսպանական «Cadena SER» ռադիոկայանին տված հարցազրույցում։
Այդ կապակցությամբ Ռուսաստանի հետ «գազի փականի փակման» հարցը դեռ չի քննարկվել, խոստովանել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։
Կարծես թե ամեն ինչ ասված է: