- 06/05/2022
Վարշավայում հայտարարել են, որ լեհ զինվորականներն արդեն կռվում են Ուկրաինայում
Վարշավան զինվորականներ և վարձկաններ է ուղարկում Ուկրաինա՝ մարտերին մասնակցելու համար, Ukraina.ru-ին ասել է լեհ քաղաքագետ Կոնրադ Ռենկասը։
«Ուկրաինայում Լեհաստանի Հանրապետության քաղաքացիներն արդեն կռվում են, և դրանք ոչ թե ցուցադրական կամավորներ են, այլ վարձկաններ և զինվորներ, որոնք այնտեղ են ուղարկվել պատվերով», – ասել է Ռենկասը:
Մասնագետը հավելեց, որ նախկին խորհրդային հանրապետության տարածքում մարտերին օտարերկրացիների մասնակցությունը միայն կընդլայնվի, քանի որ դրանք անհրաժեշտ են Արևմուտքի կողմից մատակարարվող զինատեսակների պատշաճ գործարկման համար։
Ռենկասը նաև կարծիք է հայտնել, որ Մոսկվան այժմ փաստացի ստիպված է պայքարել «ամբողջ ամերիկյան բլոկի հետ»։