- 07/05/2022
Պուտինը մայիսի 9-ին դատաստանի օրվա նախազգուշացում կհղի Արևմուտքին. Reuters
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դատաստանի օրվա նախազգուշացում կուղարկի Արևմուտքին, երբ երկուշաբթի օրը նա կանցկացնի տոնակատարություններ՝ նվիրված Խորհրդային Միության՝ նացիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակի 77-ամյակին: Մոսկվան շքերթում ցույց կտա Ռուսաստանի Դաշնության հսկայական ռազմական հզորությունը։
Այս մասին հայտնում է Reuters-ը։
Գործակալության տվյալներով՝ Պուտինը ելույթ կունենա Կարմիր հրապարակում տանկերի և միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների մասնակցությամբ զորահանդեսին ընդառաջ։ Սուրբ Վասիլի տաճարի վրայով թռիչքին կմասնակցեն գերձայնային կործանիչներ, Տու-160 ռազմավարական ռմբակոծիչներ և 2010 թվականից ի վեր առաջին անգամ Իլ-80 հրամանատարական ինքնաթիռը, որը կոչվում է «դատաստանի օր»: Այն նախատեսված է միջուկային պատերազմի դեպքում Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությանը տեղափոխելու համար, գրում է գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։
Միջուկային պատերազմի ժամանակ Իլ-80-ը նախատեսված է Ռուսաստանի նախագահի շարժական հրամանատարական կենտրոն դառնալու համար։ Այն լցված է տեխնիկայով, սակայն կոնկրետ մանրամասները պետական գաղտնիք են։
Reuters-ը հիշեցրել է, որ Կրեմլի ղեկավարը բազմիցս համեմատել է Ուկրաինայի պատերազմը Խորհրդային Միության մարտահրավերի հետ, երբ գերմանացի ֆաշիստները 1941 թվականին ներխուժեցին երկիր: