- 07/05/2022
Ուկրաինայի ԳՇ-ն «բացահայտել է ռուսական խորամանկ պլանը»
Ուկրաինական հրամանատարությունը ստիպված է ուժերը դուրս բերել Դոնբասից՝ դիմակայելու համար ռուսական սպառնալիքին` հարձակում սկսել Օդեսայի վրա դեսանտի իջեցման միջոցով։ Այս մասին Ուկրաինայի կենտրոնական հեռուստաալիքներից մեկի եթերում հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության նախկին սպա, պաշտոնաթող գնդապետ Օլեգ Ժդանովը։
Նա նշում է, որ Օդեսայի մոտ տեղակայված են ռուսական վեց դեսանտային նավ։ Նրանցից յուրաքանչյուրն ի վիճակի է իր վրա վերցնել ռազմական մեկ գումարտակ անձնակազմ։
«Գրեթե մի գունդ կարող է իջնել Օդեսայի նավահանգստում», – բացատրում է Ժդանովը:
Ուկրաինայի գլխավոր շտաբին մնում է միայն ուժեղացնել առափնյա պաշտպանությունը, իսկ դրա համար անհրաժեշտ կլինի զորքեր տեղափոխել Դոնբասից։
Իսկ իրողությունն այն է, որ Օդեսայում հնարավոր դեսանտի իջեցման մասին անգամ լրատվամիջոցներն են խոսում շաբաթներ շարունակ: Ու ուկրաինական ԳՇ-ն միայն հիմա՞ դա բացահայտեց: Թե՞ դեպ Օդեսա ՞զորեքր տանելու» մեկնաբանությամբ փորձու մեն բացատրել անխուսափելի պարտությունը Դոնբասում, թե` ինչ անենք, ուժերը չհերիքեցին: