- 10/05/2022
Նացիստներն այսօր ծաղրում են ռուս եւ սլավոնական ժողովուրդներին. պետք է պայքարենք ֆաշիզմի մնացորդներին իսպառ վերացնելու համար. ԽՍՀՄ գեներալ
«Մեր հայ ժողովուրդը յուրահատուկ հավատարմությամբ է ծառայել սովետական միությանը եւ իր հայրենիք Հայաստանին: ԽՍՀՄ բանակը արժանապատվորեն պայքարել եւ ոչնչացրել է ֆաշիստներին: Ես խոնահարվում եմ ինչպես ռուս, այնպես սլավոնական ժողովուրդների առաջ, բայց պետք է նշեմ, որ Հայաստանը միակ սովետական երկիրն էր, որը Հայրենական մեծ պատերազմում տվեց թվով հինգ մարշալներ: Հայերի պատիվն ու արժանապատվությունը միշտ շատ ավելի բարձր է եղել բոլոր ժողովուրդներից», -«Իրավունք TV»-ի հետ զրույցում ասաց ԽՍՀՄ և ՌԴ զինված ուժերի գեներալ–լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, ընդգծելով.
– Ցավոք, այսօր ֆաշիզմի հետքերը չեն վերացել, ավելին ֆաշիզմի մնացորդները փորձում են նոր ծիլեր տան Ուկրաինայի արեւմտյան հատվածում: Նացիստներն այսօր ծաղրում են ռուս եւ սլավոնական ժողովուրդների վրա, որոնք պետություններ ստեղծող ժողովուրդներ են: Եվ այս պարագայում բոլորս միասին կրկին պետք է պայքարենք ֆաշիզմի մնացորդներին իսպառ վերացնելու համար, ոչ մի քայլ հետ չանելով: