• 11/05/2022

ՔՊ-ականները փորձում էին խանգարել մայիսի 9-ի միջոցառումը

ՔՊ-ականները փորձում էին խանգարել մայիսի 9-ի միջոցառումը

Այն բանից հետո, երբ  Շարժման լրատվական ծառայությունը տարածեց հաղորդագրություն, որ մայիսի 9-ին «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ, հանուն նոր Միության» Շարժումը ծաղկեպսակ կդնի Հաղթանակի այգում, Անմար կրակի մոտ ՔՊ-ականների շրջանում հիստերիկ տրամադրություններ սկսվեցին տարածվել: Սրանց վնգստոցը հասավ նրան, որ սոցցանցերում  այդ անմակարդակ երեւույթները ծաղկեպսակի տեղադրումը Մեծ Հայրենական պատերազմի զոհերի Անմար կրակին հայտարարեցին… հակասահմանադրական:

Իմանալով ՔՊ-ականների  սորոսամոլությունը ու ռուսատյատությունը  այդ վնգստոցի մեջ որեւէ նորությույն չկա: Եթե դրան գումարենք  զանգվածային անգրագիտությունն ու անմակարդակությունը, ապա պարզ է դառնում, թե ինչու է Հայաստանի  քաղաքական իշխանական վերնախավը գտնվում այսքան անմխիթար վիճակում եւ իրենց անմակարդակ փնթիությամբ երկիրը կործանում են եւ հասարակական-պետական կյանքը իջեցնում «պլինտուսից ներքեւ»:

Զարմանալին այլ բան է, որ պաշտոնատար անձինք  չեն էլ թաքցնում իրենց պաթոլոգիկ հակառուսականությունն եւ արեւմտյան ու թուրքական ազդեցության տարածման գործակալական  գործունեությունը: Այս առումով օրերս փայլատակեց  Երեւանի քաղաքապետարանի  մամլո խոսնակի  ժ/պ տխրահռչակ Լեւոն Սարդարյանը: Նա ոչ միայն  մայիսի 9-ի հաղթանակի տոնը , ընդ որում, պետական տոնը տոնելը հայտարարեց հակասահմանադրական թեմա, այլեւ` ծաղկեպսակ տեղադրելը Մեծ Հայրենականի հուշարձանին հայտարարեց «անկախության ու ինքնիշխանության դեմ բացահայտ ակցիա»: Մի կողմ թողնենք, որ ամիոբայի տրամաբանությամբ եւ երկիրը բացահայտոներ «վաճառքի հանած» այսպիսի կերպարներ այսօր իրենց փորձում են դրսեւորել որպես անկախության եւ ինքնիշխանության պաշտպաններ: ՔՊ-ականները, ովքեր ոչնչացրել են Հայաստանի իրական ինքնիշխանությունը եւ ոտները սրբել են Հայաստանի անկախության, տարածքային ամբողջականության ու Արցախի վրա, այսօր դեգերատիզմի մակարդակի գրառումներով փորձում են հաճոյանալ իրենց արեւմտայան ու թուրքական բարեկամներին ու կուռքերին: Այդ ամենը պարզ եւ հասկանալի է: Հասկանալի չէ, որ այդ տգիտությունը  ու պետական շահերի դավաճանությունը ի ցույց է դրվում պետական պաշտոնյաների կողմից: Ինչքա՞ն պետք է ստրկամիտ լինեն արեւմտյան  ու թուրքական շահերի  սպասավորները, որպեսզի Հայաստանի Հանրապետությասն  պետական տոնի կապակցությամբ նման վայրահաչություններ դուրս տան:

Եվ ամենազավեշտալին, Նիկոլը ուզած-չուզած մայիսի 9-ին նույն Անմար կրակի մոտ ծաղկեպսակ դրեց: Հիմա  ինչ՞, ըստ Երեւանի քաղաքապետարանի` Նիկոլը կատարել է հակասահմանադրական գործողություն, որով խախտել է Հայաստանի անկախությունը եւ ինքնիշխանությունը: Գուցե վերջապես  ինչ-որ մեկը այս ՔՊ-ական խառնամբոխից կկարողանա՞ իր ուղեղին զոռ տալ եւ բացատրել հասարակությանը` ինչպես հասկանալ քաղաքապետարանի դիրորոշումը:

Իրականում,  Հյաաստանի պետականության,  ինքնիշխանության եւ անկախության դեմ գործում են այն ստրկամիտ  արեւմտյան ու նացիստական շրջանակների  հայտարարաությունների կապկողները, որոնք  թութակի նման կրկնում են  վերոհիշյալ շրջանակների  ստոր մտքերը: Սակայն  Հայաստանի  օրենսդրության դեմ  այդպիսի հայտարարությունները պետք է, որ հետաքրքրեին ինչպես դատախազությանը, այնպել էլ Ազգային անվտանգությանը, եթե այդպիսի մարմիններ իրականում կարող են անկախ գործունեություն ծավալել: Չէ՞ որ նույն Լեւոն Սարդարյանն ու դրա նմանները կոչ էին անում խոչընդոտել վերոհիշյալ գործողությանը: Նաեւ ակնկալում ենք Երեւանի քաղաքապետի հայտարարությունը իր մամլո խոսնակի ժ/պ-ի հակապետական ու հակասահմանադրական գործունեության վերաբերյալ: Արդյո՞ք նա կիսում է իր ենթակայի նացիստական հայտարարությունները, եթե ոչ, ապա պետք է լինեն համապատասխան ադմինիստրատիվ լուծումներ:

«Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ, հանուն նոր Միության» Շարժման գործադիր կոմիտե