- 13/05/2022
Էրդողանը Ֆինլանդիային չի թողնում ՆԱՏՕ
Թուրքիան դրական չի մոտենում ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի հնարավոր անդամակցությանը. Այս մասին Ստամբուլում ուրբաթօրյա աղոթքից հետո լրագրողներին տված հարցազրույցում ասել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրքական պետության ղեկավարը նշել է, որ Անկարան ուշադիր հետևում է Շվեդիայի և Ֆինլանդիայի շուրջ տեղի ունեցող գործընթացներին։
Միաժամանակ նա հիշեցրել է, որ ավելի վաղ ՆԱՏՕ-ն սխալ որոշում է կայացրել Հունաստանին Հյուսիսատլանտյան դաշինքի կազմում ընդունելու վերաբերյալ։
«Թուրքիայի նախորդ իշխանությունների քայլերը, ինչպես նաև Հունաստանի հակաթուրքական հռետորաբանությունը հայտնի են։ Մենք չենք ցանկանում երկրորդ անգամ սխալվել»,- ասել է Էրդողանը։
Հարկ է հիշեցնել, որ ՆԱՏՕ-ի նոր անդամի անդամակցության համար այս որոշմանը պետք է աջակցեն ռազմական բլոկի բոլոր երկրները։