- 14/05/2022
Պուտինը Ֆինլանդիային զգուշացրել է ՆԱՏՕ-ին անդամակցելու հետևանքների մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոյի հետ։
Զրույցի ընթացքում, որը տեղի է ունեցել ֆիննական կողմի նախաձեռնությամբ, Նիիստյոն ասել է, որ Ֆինլանդիան առաջիկա օրերին որոշում կկայացնի ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ։ Ինչին Պուտինն իր ֆին գործընկերոջը զգուշացրել է երկրի արտաքին քաղաքականության փոփոխության հետեւանքների մասին։
Այս մասին ասվում է ՌԴ նախագահի մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրության մեջ։
«Կայացել է մտքերի անկեղծ փոխանակում ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու Ֆինլանդիայի ղեկավարության հայտարարված մտադրության հետ կապված։
Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ ռազմական չեզոքության ավանդական քաղաքականությունից հրաժարվելը սխալ կլինի, քանի որ Ֆինլանդիայի անվտանգությանը սպառնացող վտանգներ չկան։
Երկրի արտաքին քաղաքականության նման փոփոխությունը կարող է բացասաբար անդրադառնալ ռուս-ֆիննական հարաբերությունների վրա, որոնք երկար տարիներ կառուցվել են բարիդրացիության և գործընկերային համագործակցության ոգով և եղել են փոխշահավետ։
Ղեկավարները քննարկել են նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը։
Վլադիմիր Պուտինը, մասնավորապես, կիսվել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցային գործընթացի վիճակի վերաբերյալ իր գնահատականներով, որը փաստացի կասեցվել է Կիևի կողմից, որը շահագրգռված չէ լուրջ և կառուցողական երկխոսության նկատմամբ»,- ասվում է ուղերձում։