- 17/05/2022
Ուկրաինայի ՊՆ-ն զավեշտանման մեկնաբանությունը «Ազովստալի» նացիստների հանձնվելու մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ուկրաինայի ՊՆ-ն զավեշտանման մեկնաբանություն է տվել «Ազովստալի» նացիստների գերի հանձնվելու մասին: Ըստ այդ գերատոսչության.
«Պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը, Ուկրաինայի զինված ուժերը, Ազգային գվարդիան, սահմանային ծառայությունը սկսել են «Ազովստալ» գործարանի տարածքում արգելափակված Մարիուպոլի պաշտպաններին փրկելու գործողություն»,- ասել է ՊՆ խոսնակ Աննա Մալյարը։
Մայիսի 16-ին Ազովստալից Նովոազովսկի բուժհաստատություն է տարհանվել 53 ծանր վիրավոր՝ բուժօգնություն ստանալու նպատակով։ Եվս 211 մարդ մարդասիրական միջանցքով տեղափոխվել է Օլենևկա։ Հետագա տուն վերադառնալու համար կիրականացվի փոխանակման ընթացակարգ։
Ինչ վերաբերում է «Ազովստալի» տարածքում դեռևս մնացած զինվորականներին, վերոնշյալ գերատեսչությունների համատեղ ջանքերով իրականացվում են փրկարարական միջոցառումներ»։
Այսպիսով, Ուկրաինայի ՊՆ-ն փորձում է համոզել, թե «Ազովստալի» պաշտպանները ոչ թե գերության են հանձնվել, այլ, որ դա ինչ-որ օպերացիա էր, ընդ որում` Կիեւի մասնակցությամբ: Չնայած, դրանից պատկերը չի փոխվում. «Ազովստալի» եւ այն պաշտպանող «Ազով» նացիստական գումարտալի պատմությունն արդեն անցյալ է:
Ինչ վերաբերում է Մարիուպոլի այսքան ձգված ճակատամարտին, ապա ռուսական ռազմական աղբյուրներն արդեն այս նախնական բնութագրումն են հնչեցնում.
Մարիուպոլի խմբավորման կապիտուլյացիոն մնացորդների ապագայի հետ կապված մշուշից բացի պետք է նշել հետևյալ կետերը.
1. Ռուսական հաշվարկների համաձայն, մարիուպոլյան խմբավորումը սկզբում բաղկացած էր մինչև 20000 զինվորներից և սպաներից, ուկրաինական հաշվարկներով՝ մինչև 14500 զինվոր և սպա: Մայիսի 16-ի դրությամբ ողջ մնացել է 2227 մարդ։ Մոտ 8500` մարտի կեսերին` քաղաքի շրջափակման ավարտից հետո։ Այսինքն, քաղաքի շրջապատման եւ դատապարտվածության փաստը ֆիքսվելու պահին հանձնվելու դեպքում Ուկրաինան կխնայեր ավելի քան 6 հազար զինվորի կյանք, չհաշված խաղաղ բնակչությանը եւ հարձակվող ուժերին:
2. Մարիուպոլը, որպես գործառնական գործոն, վերջնականապես կլքի հաշվետվությունները և կդառնա թիկունքային քաղաք։ «Ազովստալի» շրջափակման մեջ ներգրավված ուժերը հանգստանալուց և վերախմբավորվելուց հետո կգնան այլ ուղղություններ։
3. «Ազովստալում» մարտերի ավարտը միաժամանակ կնշանակի դեպի Ղրիմ ցամաքային միջանցքի ձևավորում։ Հատկապես կարեւոր է երկաթուղու գործարկումը Մարիուպոլի տարածքով, էլ չասած խոսում Մարիուպոլի նավահանգստի գործարկման մասին։
4. Ակնհայտ է, որ Ռուսաստանը, այսպես թե այնպես, հնարավորություն կստանա ցույց տալ բարձր մեդիա հաղթանակ, և 2014 թվականից ի վեր ուկրաինական զորքերի ամենամեծ հանձնումը, որն իր չափերով կգերազանցի անգամ «Իլյիչի գործարանի» կապիտուլյացիան։ Այսպիսով, միայն Մարիուպոլում Զելենսկու օրոք երկու անգամ ավելի շատ մարդ է գերվել, քան Պորոշենկոյի օրոք՝ Դեբալցևեի և Իլովայսկի «կաթսաներում»` միասին վերցրած մոտ։
5. Եվ, վերջապես, Ազովի ծովը նորից կդառնա Ռուսաստանի ներքին ծով: