• 17/05/2022

Միացյալ Նահանգները հայտարարեց հիպերձայնային զենքի հաջող փորձարկման մասին

Միացյալ Նահանգները հայտարարեց հիպերձայնային զենքի հաջող փորձարկման մասին

ԱՄՆ ռազմաօդային ուժերը մայիսի 14-ին կատարել են հիպերձայնային թեւավոր հրթիռի (ARRW) հաջող փորձարկում, ասվում է ռազմաօդային ուժերի հայտարարության մեջ։

Գործարկումը տեղի է ունեցել Կալիֆորնիայի հարավային ափից։ Հրթիռի արագությունը 5 անգամ գերազանցել է ձայնի արագությունը։

«Սա մեծ ձեռքբերում էր ռազմական ոլորտի զարգացման թիմի և մեր ռազմաօդային ուժերի համար», – ասաց ռազմաօդային ուժերի սպառազինության ծրագրի ղեկավար Հիթ Քոլլինսը:

Սա այս թեւավոր հրթիռի առաջին արձակումն է ավիափոխադրողից։

Ապրիլի սկզբին Պենտագոնը հայտարարեց Lockheed Martin հիպերձայնային հրթիռի հաջող թռիչքային փորձարկումների մասին։ Արձակման ժամանակ հրթիռին հաջողվել է զարգացնել 5 մախից (ձայնի արագություն) ավելի արագություն, բարձրանալ մոտ 12 կիլոմետր բարձրության վրա և թռչել մոտ 550 կիլոմետր։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ սա երկրորդ հաջող հրթիռային փորձարկումն էր այս զարգացման ծրագրի շրջանակներում։

Միայն թե երբ այս հրթիռը կհայտնվի սպառազինության մեջ, դժվար է ասել: Մինչդեռ փաստն այն է, որ ՌԴ-ն արդեն իսկ սպառազինության մեջ ունի «Կինժալ» հիպերձայնային հրթիռը, որը 5 մախի փոխարեն զարգացնում է 10-12 մախ արագություն, այսինքն, ամերիկյան փորձարարական օրինակից 2-2,5 անգամ արագ է: Ունի նաեւ «Ավանգարդ», որի արագություն, տարբեր գնահատումներով, հասնում է 27 մախի, եւ միգուցե էլ ավելին:

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…