• 18/05/2022

Ուկրաինայում գործի է անցել «Տերմինատորը»

Ուկրաինայում գործի է անցել «Տերմինատորը»

Ռուսաստանի զինված ուժերը Ուկրաինայում մարտերում այսօր առաջին անգամ օգտագործել են տանկային աջակցության մարտական ​​մեքենաների՝ «Տերմինատոր»-ների դասակ, չորեքշաբթի ՌԻԱ Նովոստիին հայտնել է իրազեկ աղբյուրը։

«Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության շրջանակում ՌԴ ԶՈւ-ն օգտագործել է«Տերմինատոր»-ների դասակ։ Տանկային դասակների հետ միասին «Տերմինատոր»-ների մասնակցում են ուկրաինական դիրքերի, զրահատեխնիկայի, հակատանկային հրթիռային համակարգերի կրակային ոչնչացմանը»,- ասել է աղբյուրը։

Նրա խոսքով՝ հատուկ գործողության մեջ «Տերմինատոր»-ների օգտագործումը վերջապես կձևավորի այդ մեքենաների կիրառման մարտավարությունը և կորոշի նրանց տեղը զրահախմբերում։

Նա հավելել է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների փորձը ցույց է տալիս տանկային ստորաբաժանումներում նման մեքենաների անհրաժեշտությունը՝ բարձրացնելու նրանց մարտական ​​կայունությունը։

«Տերմինատոր»-ները նախկինում փորձնական նպատակներով օգտագործվել է Սիրիայի մարտական ​​գործողություններում:

«Տերմինատոր»-ը Ռուսաստանում սպառազինություն է ընդունվել են 2018թ.: Համալիրը բաղկացած է երկու 30 մմ 2A42 թնդանոթից, 9M120-1 Ատակա տիպի կառավարվող հրթիռների 4 արձակիչից՝ լազերային ուղղորդման համակարգով, երկու AGS-17 նռնականետից և 7,62 մմ արդիականացված Կալաշնիկով տանկային գնդացիրից։

Ռուսական բանակում «Տերմինատոր»-ների ստույգ թիվը հայտնի չէ։

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…