- 19/05/2022
Ձերբակալվել է «Այդար» նացիստական խմբավորման պարագլուխներից մեկը (+ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՖՈՏՈ)
Դոնի Ռոստովի դատարանը ձերբակալել է ուկրաինական «Այդար» նացիստական գումարտակի ստորաբաժանումներից մեկի հրամանատարի տեղակալ Դենիս Մուրիգային։
Նա մեղադրվում է օտարերկրյա պետության տարածքում ապօրինի զինված կազմավորմանը մասնակցելու մեջ (ՌԴ Քրեական օրենսգրքի 208-րդ հոդվածի 2-րդ մաս): Սույն հոդվածով նախատեսված պատիժը 10-ից 20 տարի ազատազրկում է։
Ձերբակալությունից հետո առաջին հարցաքննությունների ժամանակ Մուրիգան խոստովանել է, որ ինքնակամ միացել է «Այդարին» 2015 թվականին, իսկ նույն թվականի գարնանը մասնակցել է ԼՊՌ-ի տարածքում կամրջի պայթեցմանը, ինչի հետևանքով սպանվել են դոնբասի մարտիկներ:
Մուրիգային բերման են ենթարկել ապրիլին այն բանից հետո, երբ նա փորձել է փախստականի անվան տակ մտնել Ռուսաստանի Դաշնության տարածք։