• 20/05/2022

ԱՄՆ-ը ստիպված կլինի Չինաստանից պարտք վերցնել Ուկրաինային օգնելու համար. ամերիկյան սենատոր

ԱՄՆ-ը ստիպված կլինի Չինաստանից պարտք վերցնել Ուկրաինային օգնելու համար. ամերիկյան սենատոր

ԱՄՆ-ը ստիպված կլինի Չինաստանից պարտք վերցնել՝ Ուկրաինային ռեկորդային` 40 միլիարդ դոլարի օգնության փաթեթ տալու համար, Breitbart-ին տված հարցազրույցում հայտնել է սենատոր Ռենդ Փոլը։

Նրա խոսքով՝ ամերիկյան բյուջեն չունի այն միջոցները, որոնք անհրաժեշտ են Կիևի հանդեպ խոստացված պարտավորությունները կատարելու համար։ «Կարծում եմ, որ բոլորի համար կարևոր է հասկանալ, որ մենք փող չունենք ուղարկելու, մենք պետք է պարտք վերցնենք Չինաստանից, որպեսզի միջոցներ ուղարկենք Ուկրաինա»,- ասաց Փոլը:

Սենատորը անհիմն է համարում այլ երկրին ռազմական օգնություն ցուցաբերելու համար պարտքով գումար վերցնելը։

«Կարծում եմ, որ մեծամասնությունը կհամաձայներ այս վարկի հետ, այդ թվում՝ հանրապետականներից շատերը, եթե խոսքը լիներ սոցիալական նոր ծրագրի մասին։ Բայց երբ խոսքը վերաբերում է մեկ այլ երկրի ռազմական օգնությանը, դժվար թե ասեն, որ մենք կարող ենք վերցնել այս գումարը, որ սա արդարացված փոխառություն է»,- մանրամասնեց քաղաքական գործիչը։