- 26/05/2022
Պուտինը խնդիրներ չի տեսնում ՏՏ ոլորտի որոշ մասնագետների՝ Ռուսաստանից Հայաստան տեղափոխման մեջ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խնդիր չի տեսնում նրանում, որ ՏՏ ոլորտի որոշ հայրենական մասնագետներ տեղափոխվել են Հայաստան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ելույթ ունենալով Եվրասիական առաջին տնտեսական ֆորումին՝ ՌԴ նախագահը պատմել է, թե ինչպես է քննարկել բարձր տեխնոլոգիաների զարգացումը Ղազախստանի եւ Հայաստանի գործընկերների հետ, բայց՝ ոչ այն պատճառով, որ «այթիշնիկների մի մասը Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել»։ «Դե, տեղափոխվել են եւ փառք Աստծո, թող աշխատեն», – ասել է Պուտինը:
Ընդ որում, նա կարծում է, որ այդպիսի իրավիճակը «որոշ չափով մարտահրավեր է» Ռուսաստանի համար։ «Մենք պետք է ավելի լավ պայմաններ ստեղծենք»,- պարզաբանել է Պուտինը։
https://news.am/arm/news/704062.html