«Ուժեղ Հայաստան` Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման նախաձեռնությամբ` «Բարեպաշտ սերունդ» ՀԿ դահլիճում կայացավ կլոր սեղան-քննարկում «Առաջին հանրապետության դասերը» թեմայով:
Բացման խոսքով հանդես եկավ «Ուժեղ Հայաստան` Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը: Այնուհետեւ թեմայի վերաբերյալ իրենց զեկույցները ներկայացրեցին պատմական գիտությունների դոկտոր Էդիկ Մինասյանը եւ պատմական գիտությունների թեկնածու Ավագ Հարությունյանը :
Քննարկումների ժամանակ իրենց դիտարկումները ներկայացրեցին ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Գրիգոր Բալասանյանը, ՀՊՄՀ պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի դեկան, պ. գ. թ, դոցենտ Էդգար Հովհաննիսյանը եւ Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ, ք.գ.թ. Գագիկ Հարությունյանը, Շարժման կանանց խորհրդի նախագահ Ալլա Հակոբյանը:
Քննարկման ավարտին ընդունվեց
բանաձեւ: