• 02/06/2022

Շարժման պատվիրակությունը մասնակցեց Մասիսում երեխաների օրվա տոնակատարությունը

Շարժման պատվիրակությունը մասնակցեց Մասիսում երեխաների օրվա տոնակատարությունը

Երեխաների պաշտպանության օրը «Ուժեղ Հայաաստանը Ռուսաստան ի հետ. հանուն նոր միության» Շարժաման պատվիրակությունը, Շարժման գործադիր կոմիտեի անդամ Հայկ Բաբուխանյանի   գլխավորոթւյամբ այցելեց  Մասիս, որտեղ  կազմակերպված էին բազմաթից միջոցառումներ օրվա առիթով: Հյուրերին ընդունեցին  Մասիս քաղաքի «Դրուժբա»  դպրոցի սաները, որոնք ազգային տարազով ու աղ ու հացով  ընդառաջ եկան  Հայկ Բաբուխանյանին: Այնուհետեւ ռուս-հայկական հարաբերությունների զարգացման  կենտրոնի  տնօրեն  Հայարփի Ալավերդյանի սաները Խորհրդային  Հայաստանի պիոներական համազգեստով հնչեցրին  ժամանակին բոլորին հայտնի ողջույնը`  «Եղիր պատսրատ, միշտ պատրաստ»:

«Դրուժբա» դպրոցի սաները նախապատրաստել էին հրաշալի  երաժշտական ծրագիր, որը կազմված էր ե´ւ հայկական ավանդական երգ ու պարից, ե´ւ ժամանակակից էստրադային կատարումներից, ինչպես նաեւ ռուսական երգերից ու պարերից:

Ինչպես մեզ ներկայացրեց դպրոցի տնօրենը, դպրոցի խնդիրների մեջ է մտնում նաեւ երեխաների մեջ  հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամությանը սերմանումը,  ռուսերեն լեզվի եւ ռուս մշակույթի ուսուցանումը: Նա նշեց նաեւ, որ համայնքում ողջունվում է դպրոցի կատարած աշխատանքը: Այնուհետեւ Հայկ Բաբուխանյանը առանձնազույց ունեցավ Մասիսի խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի հետ, ինչպես նաեւ վերջինիս հետ այցելեց մի շարք այլ տոնական միջոցաառումներ, որոնք մեծ շուքով կազմակերպված էին Մասիս քաղաքում: Հայկ Բաբուխանյանը Դավիթ Համբարձսումյանի ուղեկցությամբ նաեւ այցելեց Հայ Առաքելական եկեղեցու Մատյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գեւորգ եպիսկոպոս Սարոյանին:

Ակնհայտ է, որ Մասիս քաղաքում ձեւավորվել է լավ ավանդույթ ամբողջ համայնքով  տոնական օրերը նշելու վերաբերյալ: Մասիսցիները շատ մեծ ջերմությամբ էին վերաբերվում իրենց քաղաքապետին, ինչպես նաեւ քաղաք այցելած «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժաման պատվիրակությանը:

Մարամասները տեսանյութում:

«Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» Շարժման մամուլի ծառայություն