- 03/06/2022
Էրդողանը հայտարարեց հարձակման մասին. թուրքերը հարվածներ են հասցնել Սիրիայի բնակավայրերին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահը հայտարարեց Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություն սկսելու մասին, թուրքական զորքերը սկսեցին հարվածներ հասցնել սիրիական քաղաքներին, արդեն կան առաջին զոհերը։
Այսպիսով, այսօր անօդաչու թռչող սարքը հարձակվել է Թել Ռիֆաթ քաղաքի ծննդատան վրա, տուժել է 6 մարդ, այդ թվում՝ եւ պոլիկլինիկայի վարիչ, գլխավոր բժիշկ Խալիլ Շեհ Խեսենը։ Լուրջ վնասներ է կրել նաեւ ծննդաբերական բաժանմունքը, ինչի պատճառով դադարեցվել է հղիների ընդունելությունը։
Տեղեկություններ կան նաև Սիրիայի այլ շրջաններից` հրթիռակոծման մասին։ Մեմբիջի ռազմական խորհրդի տվյալներով՝ թուրքական հրետանին առնվազն 14 արկ ու ական է արձակել քաղաքի արվարձանների վրա, զոհերի մասին տվյալները ճշտվում են։ Քոբանիի շրջանում ցեմենտի գործարանը խոցվել է Թուրքիայի զինված ուժերի հրթիռային հրետանու կողմից, 3 բանվոր զոհվել է, 13-ը վիրավորվել։