• 04/06/2022

Բայդենի օրոք ԱՄՆ-ում բենզինի գինը կրկնապատկվել է

Բայդենի օրոք ԱՄՆ-ում բենզինի գինը կրկնապատկվել է

Բայդենի օրոք ԱՄՆ-ում բենզինի գինը կրկնապատկվել է: Դա արձանագրել է Ամերիկյան ավտոմոբիլային ասոցիացիան, որը վերահսկում է վառելիքի գները երկրի ավելի քան 60 հազար բենզալցակայաններում։

Այժմ վառելիքի արժեքը կրկին թարմացրել է իր պատմական առավելագույնը և հասել 4,81 դոլարի՝ մեկ գալոնի դիմաց (մոտ 80,5 ռուբլի մեկ լիտրի համար)։ Ընդ որում, անցյալ տարվա հունվարի վերջին, երբ Բայդենը նոր էր եկել իշխանության, այս ցուցանիշը կազմում էր 2,39 դոլար (մոտ 47 ռուբլի մեկ լիտրի համար)։

Ավելի վաղ ԱՄՆ Նավթի և գազի ասոցիացիայի ղեկավար Թիմ Ստյուարտը հայտարարել էր, որ երկիրն ապրում է վերջին կես դարում, թերևս, ամենավատ էներգետիկ ճգնաժամը։