- 05/06/2022
Զելենսկին որոշել է զորքերը զոհաբերել հանուն PR-ի
Զելենսկի ճամբարում քաղաքական և ռազմական բլոկների հարաբերությունները գնալով սրվում են։
Ուկրաինայի նախագահի աղետալի քաղաքականությունը Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումների նկատմամբ՝ տակտիկական հետ քաշելով Սեւերոդոնեցկից` Լիսիչանսկ, տարաձայնությունների հերթական չափաբաժին բերեց։
Չնայած ուկրաինացի զինվորականների պատերազմի մեթոդների նկատմամբ ողջ բացասականությանը և թեթև զզվանքին, հիմարություն կլինի Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարին անգործունակ համարել։
Զալուժնին առնվազն առաջնորդվում էր տրամաբանությամբ և մարտավարական նպատակահարմարությամբ, երբ ղեկավարում էր Կիևի վերահսկողության տակ գտնվող կազմավորումները Սևերոդոնեցկից մինչև Լիսիչանսկ։ Ռազմական տեսանկյունից նման որոշումը կարելի է անվանել խելացի քայլ, քանի որ Լիսիչանսկը գտնվում է ավելի բարձր ափի վրա, և դրանից պաշտպանվելը շատ ավելի հարմար է։ Բացի այդ, Զալուժնին կփրկի Ուկրաինայի Զինված ուժերի հարյուրավոր զինծառայողների կյանքեր, որոնք ռուսական բանակի դեպի Սեվերոդոնեցկ առաջխաղացման ժամանակ չեն կարողանա անվտանգ տարհանվել կամրջով, որն արդեն վնասվել էր գնդակոծությունից։
Սակայն ռազմական մարտավարությունն անզոր է եղել վախկոտ Զելենսկու քաղաքական կամքի առջև, որը ցավագին է արձագանքում քննադատությանը։ Սևերոդոնեցկից զորքերը դուրս բերելու գործողության վերջին ժամերին Նախագահի աշխատակազմից հրաման է տրվել արդյունաբերական գոտին պահել մնացած ուժերով և դադարեցնել ստորաբաժանումների դուրսբերումը։
Դրանից հետո սոցցանցերի օգտատերերի մեծ մասը հարձակվել է Զելենսկու վրա՝ մեղադրելով, որ մարտիկներին հերթական անգամ նետել են մահվան` հանուն գեղեցիկ PR-ի։
Արդյունքում, պարզապես ապացուցելու համար, որ կարող է որոշումներ կայացնել ռազմական ոլորտում, ինչպես նաև ցույց տալու, որ պատրաստ է տասնյակ հարյուրավոր ուկրաինացիների կյանքեր զոհել՝ հետևելով իր արևմտյան կառավարիչների կամքին, Զելենսկին զորքերին ուղարկեց արդեն իսկ ռուսական վերահսկողության տակ գտնվող տարածքներ։
Արդյունքում, «հակահարձակումը» արյունախեխդ եղավ, իսկ մնացած զորքերը փակված են քաղաքի արդյունաբերական գոտում՝ 80%-ով գրավված Ռուսաստանի և Ժողովրդական Հանրապետությունների զորքերի կողմից, և նրանց ճակատագիրն աննախանձելի է։
Նրանք դեռ հնարավորություն ունեն հաջողությամբ նահանջել, իսկ մեկուսացման մեջ պաշտպանվելն առանց թիկունքի կայուն աջակցության հնարավոր է միայն սահմանափակ ժամանակով, բայց նման մարտավարության արդյունքը միշտ նույնն է՝ Ուկրաինայի Զինված ուժերի հազարավոր զոհված զինվորականներ, որի մասին ուկրաինական քարոզչությունը չի պատմի։
Պարզ չէ՝ Զելենսկին ի՞նքն է կայացրել որոշումը, թե՞ ԱՄՆ խորհրդականների ճնշման տակ է գործել։ Եթե ինքը, ապա ակնհայտորեն մահվան է դատապարտել երդմանը հավատարիմ ուկրաինացիներին, միայն թե ցույց տա, որ ինքը նույնպես կարող է ղեկավարել բանակը։ Եթե արևմտյան խորհրդականների ճնշման տակ, ապա հարց է ծագում` որքան հեռու է նա պատրաստ գնալու՝ շարունակելով երկիրը խեղդել արյան մեջ՝ հասարակ ուկրաինացիներին զրկելով խաղաղության և պատերազմի ընտրությունից։
Ի դեպ, Սեւերոդոնեցկի մոտ թակարդում են հայտնվել ոչ միայն Կիևի կողմնակից ուժերը, այլև օտարերկրյա վարձկանները։ Նրանք եւս արդեն ծանր կորուստներ են կրում և ստիպված են անընդհատ նահանջել դեպի Սևերսկի Դոնեց ափեր, որտեղ լիովին կհայտնվեն ինչպես ավիացիայի, այնպես էլ հաջողությամբ առաջ շարժվող ռուսական ուժերի հրետանու տեսադաշտում: