• 06/06/2022

Էրդողանը ծնկի է բերում ՆԱՏՕ-ին. Մարկով

Էրդողանը ծնկի է բերում ՆԱՏՕ-ին. Մարկով

Ռուս հայտնի հասարակական գործիչ, քաղաքագետ Սերգեյ Մարկովը մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոշտ դիրքորոշումը ՆԱՏՕ-ի նկատմամբ։

«Թուրքիայի նախագահ Էրդողանը ծնկի է բերում ՆԱՏՕ-ին։

1. Նա վճռականորեն արգելափակում է Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին:

2. Նա Շվեդիայից և Ֆինլանդիայից պահանջում է իրեն հանձնել այն քուրդ և թուրք (գյուլենական) քաղաքական գործիչներին, որոնց Թուրքիան համարում է ահաբեկչության մեջ ներգրավված։ Այժմ նրանք քաղաքական ապաստան են ստացել Շվեդիայում և Ֆինլանդիայում, և Էրդողանը ցանկանում է նրանց տեղափոխել թուրքական բանտ։

3. Նա հարվածում է Սիրիայում ԱՄՆ գլխավոր դաշնակիցներին՝ քրդերին։

4. Եվ եվրոպացիներին ամբողջությամբ նվաստացնելու համար նա պահանջում է Շվեդիայի պաշտպանության նախարարին հեռացնել զբաղեցրած պաշտոնից, քանի որ նա հանդիպել է քուրդ քաղաքական գործիչների հետ, որոնց Թուրքիան համարում է ահաբեկիչներ։

Իսկ Էրդողանը ճիշտ է անում»։