• 07/06/2022

Զելենսկու ներկայացուցիչ. Սլավյանսկը կպաշարվի մեկ շաբաթից

Զելենսկու ներկայացուցիչ. Սլավյանսկը կպաշարվի մեկ շաբաթից

Զելենսկու գրասենյակի ներկայացուցիչ Ալեքսեյ Արեստովիչի հայտարարության համաձայն, Ռուսական բանակը կվերցնի Սվյատոգորսկը, իսկ Սլավյանսկը կպաշարվի մեկ շաբաթից։

«Սլավյանսկի պաշարումն արդեն մոտենում է, և մեր զորքերը Սեվերսկի Դոնեցից հյուսիս կամ կպարտվեն, կամ կնահանջեն դեպի հարավային ափ»,- ասել է Արեստովիչը Ֆեյգին հեռուստաալիքի եթերում։

ՌԴ ԶՈւ Լիման խմբավորմանը, ամենայն հավանականությամբ, կհաջողվի գրավել Սվյատոգորսկը։ Իսկ Իզյումից հարձակումը գնում է դեպի Բարվենկովո, որպեսզի այնտեղից կտրվի Սլավյանսկ տանող ճանապարհը։

Ուժերի կենտրոնացումը ռուսներին թույլ է տալիս մեկ շաբաթվա ընթացքում Սլավյանսկը վերցնել օպերատիվ շրջապատման մեջ, հավելել է Արեստովիչը։