- 07/06/2022
Բրիտանիան որոշել է ճանաչե՞լ ԴԺՀ-Ն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Լոնդոնը մտադիր է բողոքարկել հնարավոր մահապատժի դատավճիռը, որը ԴԺՀ-ում սպառնում է երկու վարձկանների, որոնց դատում են Ուկրաինայի զինված ուժերի կողմից ռազմական գործողություններին մասնակցելու համար: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ և արդարադատության նախարարության ղեկավար Դոմինիկ Ռաաբը։
Դոնեցկում սկսվել է Ուկրաինայի զինված ուժերի բրիտանացի վարձկանների՝ Շոն Փայների և Էնդրյու Հիլի, ինչպես նաև մարոկկացի Բրահիմ Սաադունի դատավարությունը։
Բայց հետաքրքիր պատմություն է ստացվում: Բողոքարկելու համար Լոնդոնը նախ պետք է ճանաչի տվյալ դատարանի, ասել է, թե այն պետությանը, կոնկրետ դեպքում՝ ԴԺՀ-ին, որին ներկայացնում է տվյալ դատարանը: