- 08/06/2022
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպման հիմնական թեզերը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով.
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը խոսել է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության ընթացքի մասին, այն ընթանում է ըստ պլանի,
Ռուսաստանի և Թուրքիայի միջև ազգային արժույթներով հաշվարկներին անցնելու հարցը առաջադեմ փուլում է,
Ռուսաստանը բարձր է գնահատում ուկրաինական հացահատիկի արտահանման հետ կապված իրավիճակը ապաշրջափակելու Թուրքիայի ջանքերը,
Ռուսաստանը պատրաստ է ՄԱԿ-ի միջնորդությամբ Ստամբուլում Ուկրաինայի հետ հանդիպմանը, բայց դա կլինի խորհրդանշական,
Պուտին-Զելենսկի հանդիպման համար անհրաժեշտ է, որ նախ վերսկսվի բանակցային գործընթացը,
Ռուսաստանն անընդունելի է համարում արևմտյան մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպանների պահվածքը,
Եթե Ուկրաինան հասունացել է հացահատիկի արտահանման հարցը լուծելու համար, ապա Ռուսաստանը հաճույքով կհամագործակցի,
Ռուսաստանը սերտորեն համագործակցում է Թուրքիայի հետ Սիրիայի հարցում և հասկանում է Անկարայի մտահոգությունները։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլու.
Անկարան պատրաստ է Ստամբուլում կազմակերպել հանդիպում Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի միջև ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանման վերաբերյալ,
Թուրքիան հնարավոր է համարում Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև բանակցային գործընթացի վերսկսումը,
Թուրքիան և Ռուսաստանը կշարունակեն քննարկել տնտեսական ոլորտում երկրների միջև համագործակցության զարգացումը,
Թուրքիան կողմ է այն միջոցների քննարկմանը, որոնք պետք է ձեռնարկվեն Սև ծովում նավարկության անվտանգությունն ապահովելու համար,
Թուրքիան պատրաստ է կազմակերպել Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի նախագահների հանդիպում,
Թուրքիան շարունակում է կիրառել Մոնտրոյի կոնվենցիայի դրույթները թուրքական նեղուցներով ռազմանավերի անցման մասին,
Թուրքիան հասկանում է, որ Ուկրաինային չի գոհացնում այն փաստը, որ Անկարան չի միացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին,
Թուրքիան փորձում է հավասարակշռված քաղաքականություն պահպանել Ուկրաինայի հակամարտության հետ կապված և չի փորձում հաճոյանալ կողմերից որևէ մեկին,
Թուրքիան անհրաժեշտ է համարում Սիրիայի հյուսիսում գտնվող քուրդ բնակչությանն ահաբեկիչներից ազատել: Արեւմտյան երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ը, աջակցում են Սիրիայի հյուսիսում ահաբեկիչներին: