- 08/06/2022
Բրազիլիայի նախագահ Բոլսոնարոն կասկածում է, որ Բայդենը հաղթել է 2020թ. ընտրություններում
Բրազիլիայի նախագահ Բոլսոնարոն կասկածում է, որ Բայդենը հաղթել է 2020 թվականի ԱՄՆ ընտրություններում։ Այս մասին նա հայտարարել է ԱՄՆ առաջնորդի հետ Լոս Անջելեսում` Ամերիկաների գագաթնաժողովում առաջին անձնական հանդիպման նախօրեին, գրում է Daily Mail-ը։
«Ամերիկացիներն իրենք են խոսում [ընտրակեղծիքների մասին]։ Ես չեմ քննարկի այլ երկրի ինքնիշխանությունը, բայց Թրամփն իսկապես լավ էր գործում»,- ասել է Բոլսոնարոն։ Նա հավելել է, որ չի ցանկանում, որ նույնը տեղի ունենա իր երկրում։
Այս տարի Սպիտակ տունը Կուբայի, Վենեսուելայի և Նիկարագուայի առաջնորդներին չի հրավիրել Ամերիկաների գագաթնաժողովին։ Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ այս դեպքում էլ չի գա։ Հանդիպմանը չեն մասնակցի նաև Գվատեմալայի, Հոնդուրասի և Սալվադորի ղեկավարները։