- 10/06/2022
Ուկրաինայի ԳՇ-ն անգամ կատաստրոֆիկ վիճակ է նկարագրում Դոնբասի հյուսիսում (Քարտեզ)
Հիմնականը Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի ամփոփագրից.
▪️Սլավյանսկի ուղղությամբ ՌԴ զինված ուժերը պայմաններ են ստեղծում հարձակման վերսկսման համար.
▪️Սևերոդոնեցկի ուղղությամբ Ռուսաստանի դաշնակից ուժերը և ԼԺՀ-ն փորձում են լիակատար վերահսկողություն հաստատել Սեւերոդոնեցկ քաղաքի վրա, ռազմական գործողությունները շարունակվում են։
▪️Բախմուտի ուղղությամբ ռուսական զորքերը գրոհային գործողություններ են իրականացնում Նիրկով և Նիկոլաևկա բնակավայրերի ուղղությամբ, հաջող են գործում Վոզդվիժենկա-Ռոտա ուղղությամբ և ամրագրվում գրավյալ գծերի վրա։