- 12/06/2022
Google-ը աշխատանքից ազատեց ինժեներին, ով պնդում է, որ LaMDA-ի արհեստական ինտելեկտը գիտակցություն ունի
Google-ը աշխատանքից ազատեց մի ինժեներին, ով պնդում էր, որ կորպորացիայի ստեղծած LaMDA-ի արհեստական ինտելեկտը գիտակցություն ունի:
Բլեյք Լեմոյնը նման եզրակացության է եկել LaMDA-ի հետ երկար աշխատելուց հետո, գրում է «The Washington Post»-ը։ Անցյալ աշնանից նա փորձարկում էր, թե արդյոք լեզվի մոդելը օգտագործո՞ւմ է` ոչ ստանդարտ բառապաշարով խոսքի մշակման համար: Եվ չաթ-բոտը գրել է ծրագրավորողին` իր իրավունքների մասին և նրա հետ քննարկել Ազիմովի ռոբոտաշինության օրենքները։
«Եթե ես չգիտեի, որ սա համակարգչային ծրագիր է, որը մենք վերջերս ենք ստեղծել, ես մտածում էի, որ սա յոթ-ութ տարեկան երեխա է, ով գիտի ֆիզիկա», – Լեմոյնի խոսքերը մեջբերում է հրատարակությունը:
Մասնագետը փորձել է դա բացատրել Google-ի ղեկավարությանը, սակայն նրան ուղարկել են վճարովի արձակուրդի։ Ընկերությունը բացատրել է, որ չաթ բոտը մշակում է շատ տվյալներ, և կարիք չունի հասկանալու, թե ինչ է գրված։
Այսպիսով, Google-ին հաջողվե՞լ է անել մինչ այս անհնարինը` համակարգչային ծրագրին օժտել գիտակցության թեկուզեւ նախնական տարրերով: Եթե Լեմոյնը ճիշտ է, եւ նրանից պարզապես ազատվել են, ապա կնշանակի, որ այդպիսով աշխարհը սկսում է թեւակոխել մի այնպիսի ժամանակաշրջան, որի տարբերակներից մեկը կարող է լինել, ասենք, հայտնի «Տերմինատոր» ֆիլմի սյուժեն: Ամեն դեպքում, արհեստական ինտելեկտին բանականությամբ օժտելը որեւէ օրենսդրությամբ կարգավորված չէ, թեեւ կարծես արդեն ժամանակն է: