- 12/06/2022
Չինաստանը մինչև վերջ կմարտնչի, եթե որևէ մեկը փորձի իրենից խլել Թայվանը. ՉԺՆ ՊՆ
Չինաստանը մինչև վերջ կմարտնչի, եթե որևէ մեկը փորձի իրենից առանձնացնել Թայվանը: Այս մասին հայտարարել է Չինաստանի պաշտպանության նախարար Վեյ Ֆենհեն:
Նախարարը մանրամասնել է, որ աշխարհաքաղաքական լանդշաֆտն այսօր աշխարհում ամբողջությամբ փոխվել է` կորոնավիրուսի համաճարակի և Ուկրաինայի հակամարտության արդյունքում, եւ ցանկացած սուր զարգացում դարձել է հնարավոր: Բայց նույնիսկ նման փոփոխված պայմաններում Չինաստանը թույլ չի տա Թայվանի անջատումը, որի թեման գնալով ավելի է հայտնվում արևմտյան քաղաքական դիսկուրսում։