• 12/06/2022

Հայկական քոչարին՝ Ռուսաստանի օրվան նվիրված համերգին

Հայկական քոչարին՝ Ռուսաստանի օրվան նվիրված համերգին

Հունիսի 12-ը Ռուսաստանի օրն էր: Եվ ՌԴ-ի տոնի կապակցությամբ կազմակերպված  համերգին՝ իրենց մասնակցությամբ հանդես եկավ  «Անուշ» ազգային պարային համույթը՝ հայկական ժողովրդական պարով՝ քոչարիով, որին ներկա  էր նաև «Իրավունքը»: Այս առիթով զրուցեցինք համույթի ղեկավար՝ ԱՆՈՒՇ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:

Այսօր ՌԴ տոնի կապակցությամբ համերգով հանդես եկան Ձեր սաները: Երբվանի՞ց է գործում խումբը:

-«Անուշ» պարային համույթը գործում է շուրջ վեց տարի և հիմա արդեն ընդլայնել է իր գործունեությունը: Աշխատում ենք երեք տեղ… Աշխատում ենք մասնակցել այն բոլոր միջոցառումներին, որտեղ որ հրավերներ ենք ստանում:

 Ձեր խմբում շա՞տ  երեխաներ կան:

-Մոտ քառասուն աշակերտ ունենք:

-Ռուս ազգի ներկայացուցիչ կա՞ Ձեր համույթում:

-Այս պահին չկա, բայց մեկ տարի առաջ եղել են ռուս սաներ, որոնք շատ գեղեցիկ են հանդես եկել համերգներին:

-Մայիսի 9-ին էլ դուք հանդես եկաք և ներկայացրեցիք մեր հայկական մշակույթը:

-Այո, ներկայացրեցինք երեք պար, որտեղ շատ գեղեցիիկ կերպով ցույց ենք տվել, թե հայերը ինչ գործունեություն, ներդրում  են ունեցել մայիսի 9-ի հետ կապված:

-Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:

-Հունիսի 5-ին՝ Լոբնյա քաղաքում, անցկացրեցինք մեծ համերգ, որին հրավիրված էր ազգային երգիչ Ռուբեն Սասունցին: Այս պահին փորձում ենք մի փոքր հանգստանալ:

-Սա նաև կամուրջ է հայ և ռուս բարեկամության: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում մեր երկու երկրների մշակութային կապին ու բարեկամությանը:

-Շատ լավ և մեր ելույթներով փորձում ենք ամրապնդել այդ ամուրը կապը: Ամեն տեղը հայերն աչքի են ընկնում իրենց աշխատասիրությամբ ու ազգապահպանությամբ:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ