- 12/06/2022
ՆԱՏՕ-ն, փաստորեն, կապիտուլացվում է եւ նույնն է առաջարկում Ուկրաինային
Ուկրաինայում խաղաղություն հնարավոր է, միայն հարցն այն է, թե դա ինչ տարածքային զիջումներ կարժենա Ուկրաինային: Ուստի ՆԱՏՕ-ն օգնում է Կիևին` վճարել նվազագույն գինը։
Այս դիրքորոշումը Հելսինկիում կայացած մամուլի ասուլիսում հնչեցրել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Ուկրաինայում հնարավոր է խաղաղություն: Հարցն այն է, թե որն է լինելու դրա գինը։ Որքան տարածք, ազատություն և ժողովրդավարություն ենք մենք պատրաստ վճարել այս խաղաղության համար»,- ասաց նա:
«ՆԱՏՕ-ն մտադիր է օգնել Ուկրաինային` Ռուսաստանի հետ բանակցային սեղանի շուրջ նրան ամենաուժեղ դիրքը գրավելու համար, որը պետք է ավարտվեն ռազմական գործողությունները»,- հավելել է նա։