• 13/06/2022

ՌԴ-ն կարող է մեկ որոշմամբ դադարեցնել ամերիկյան միջուկային ռեակտորների աշխատանքը. The Hill

ՌԴ-ն կարող է մեկ որոշմամբ դադարեցնել ամերիկյան միջուկային ռեակտորների աշխատանքը. The Hill

ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանը կարող է մեկ որոշմամբ դադարեցնել ամերիկյան միջուկային ռեակտորների աշխատանքը։

Ըստ The Hill-ի հրապարակման, եթե Ռուսաստանը դադարեցնի հարստացված ուրան մատակարարել ամերիկյան էներգետիկ ընկերություններին, դա կարող է հանգեցնել ռեակտորների աշխատանքի դադարեցման:

Այն դեպքում, երբ միջուկային էներգիան կարևոր դեր է խաղում երկրի շատ նահանգների կյանքում և զբաղեցնում է արտադրող հզորությունների 20%-ը։ Ռեակտորների անջատմամբ, ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի գներն այնքան արագ կբարձրանան, որ, ըստ լրատվամիջոցի, ներկայիս թանկացումները անմեղ մանկական խաղի կնմանվի:

The Hill-ը նաեւ հիշեցնում է, որ ԱՄՆ-ում և ԵՄ-ում գործող ռեակտորներից շատերը Ռուսաստանի արտադրության են։ Եվ ՌԴ-ն էլ իրականացնում է բաղադրիչների մատակարարումը: Ուստիեւ, եթե Մոսկվայի և Արևմուտքի միջև հակամարտությունը չվերջանա, արեւմտյան շատ ատոմակայաններ կդադարեն աշխատել։