- 15/06/2022
Պենտագոն. Պուտինը դեռ ցանկանում է տիրել ողջ Ուկրաինային
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ ցանկանում է տիրանալ ողջ Ուկրաինային։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի քաղաքական հարցերով տեղակալ Քոլին Քոլը։
Նրա խոսքերը մեջբերում է Reuters-ը։
«Ես դեռ կարծում եմ, որ նա պլաններ ունի Ուկրաինայի մի մեծ մասի, եթե ոչ ամբողջ երկրի համար», – ասել է Կոլը՝ ելույթ ունենալով Նոր ամերիկյան անվտանգության կենտրոնի կողմից կազմակերպված միջոցառմանը:
«Նրանք կարող են մարտավարական հաջողությունների հասնել։ Բայց ես չեմ կարծում, որ ռուսներն ի վիճակի են հասնելու այդ մեծ նպատակներին»,- ասել է Պենտագոնի փոխղեկավարը։