- 15/06/2022
Պուտինին չբարկացնելու համար Շոլցը որոշել է չազգայնացնել «Գազպրոմ Գերմանիան». Bloomberg
Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը հանդես է եկել Գազպրոմի նախկին գերմանական դուստր ձեռնարկության՝ «Գազպրոմ Գերմանիա»-ի ամբողջական ազգայնացման օգտին, սակայն կանցլեր Օլաֆ Շոլցը հրաժարվել է այդ գաղափարից, քանի որ անհանգստություն հայտնելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր արձագանքից, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին։
Ավելի վաղ նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Գերմանիայի կառավարությունը որոշել է երկարաձգել «Գազպրոմ Գերմանիա»-ի հոգաբարձության ժամկետը և ընկերությանը վարկ տրամադրել՝ սնանկացումից խուսափելու համար։
«Գազպրոմը» դադարեցրեց «Գազպրոմ Գերմանիա»-ի սեփականությունը մարտի վերջին՝ այնտեղ տեղի ունեցած խուզարկությունների մասին ԶԼՄ-ների հաղորդագրություններից հետո: Իսկ արդեն ապրիլի 4-ին Գերմանիայի իշխանությունները ժամանակավոր կառավարման տակ վերցրեցին «Գազպրոմ Գերմանիա»-ն՝ անվավեր համարելով նոր ներդրողների կողմից ընկերության ձեռքբերումն առանց իրենց թույլտվության։
Մայիսին ընկերությունը հայտնվել էր Ռուսաստանի կառավարության կողմից սահմանված պատասխան պատժամիջոցների ցանկում։
Կանցլերը մտահոգված էր, որ ազգայնացման որոշումը կարող է զայրացնել Պուտինին և սրել տարաձայնությունները ռուսական գազի ներկրման շուրջ, ասել են լրատվամիջոցի անանուն աղբյուրները: