- 15/06/2022
Ամերիկյան դպրոցներում զանգվածային կրակոցների դեմ պայքարելու համար որոշել են զինել ուսուցիչներին
Ամերիկյան դպրոցում հերթական զանգվածային հրաձգությունից մեկ ամիս էլ չանցած՝ Օհայոյի հանրապետական նահանգապետ Մայք Դիվայնը ստորագրեց օրենք, որը թույլ կտա ուսուցիչներին և կրթական այլ աշխատողներին ավելի արագ զենք կրելու թույլտվություն ստանալ:
Այս մասին հայտնում է The Columbus Dispatch թերթը։
Մինչ փաստաթղթի ընդունումը զենք ստանալու համար Օհայոյի դպրոցների ուսուցիչները, տնօրենները և մյուս աշխատակիցները պետք է մոտ 700 ժամ անցնեն դրանց հետ վարվելու ուսուցում։
Աշնանը, նոր ուսումնական տարվա սկզբից, ուսուցիչներին զենք ստանալու համար կպահանջվի ընդամենը 24 ժամ ուսուցում, այդ թվում՝ սպառազինության չորս ժամ սցենար և մոտ 20 ժամ վերապատրաստում։ Դասընթացի շրջանակներում կդիտարկվեն դպրոցում կրակոցների դեպքերը և տուժածներին առաջին օգնություն ցուցաբերելը։
«Այն, ինչ արել է օրենսդիրը, այն, ինչ ես արել եմ՝ ստորագրելով այն (օրենքը – խմբ.), դպրոցներին հնարավորություն է տալիս, կոնկրետ հանգամանքներում ընդունելու լավագույն որոշումը, որ կարող են՝ օգտագործելով իրենց տրամադրության տակ եղած լավագույն տեղեկատվությունը»,- մեկնաբանել է նահանգապետը:
Այսպիսով, ամերիկյան դպրոցներում ուսուցումը կնթանա երկկողմ զինվածության պայմաններում, կարճ ասած` ռազմաճակատային կանոններով. հույժ դեմոկրատական իրավիճակ: