• 15/06/2022

Ակնհայտ է, որ Ուկրաինան դարձավ այն հերթական «դաշնակիցը», որին «գցեց» ԱՄՆ-ն

Ակնհայտ է, որ Ուկրաինան դարձավ այն հերթական «դաշնակիցը», որին «գցեց» ԱՄՆ-ն

Ուկրաինայի ժողովուրդը և կառավարությունը՝ նախագահ Զելենսկու գլխավորությամբ, պետք է ինքնուրույն որոշեն տարածքային զիջումների հնարավորությունը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Բլինկեն։ Պետդեպարտամենտի ղեկավարի խոսքով՝ ԱՄՆ-ը մտադիր չէ պարտադրել իր դիրքորոշումը։

Նշենք, որ Ուկրաինայի կողմից պատերազմին վերջ տալու համար տարածքներ կորցնելու թեման գնալով ավելի է լսվում Արեւմուտքի առաջնորդների շուրթերից։ իսկ այն, որ Բլինկենը նման հայտարարություն է անում, արդեն իսկ հստակ դիրքորոշում է, ավելին` պարտադրված դիրքորոշում: Այն է` չհանձնեք, մեղքը ձեր «վիզը»: Մի խոսքվ, ակնհայտ է, որ Ուկրաինան դարձավ այն հերթական «դաշնակիցը», որին «գցեց» ԱՄՆ-ն: