- 15/06/2022
Ռուսաստանի գլխավոր նպատակը տնտեսական ինքնիշխանությունն է. Միշուստին
Միխայիլ Միշուստինը կառավարության աշխատանքի գլոբալ նպատակն է անվանել Ռուսաստանի տնտեսական ինքնիշխանության ապահովումը։
«Այժմ մենք բախվում ենք նոր մարտահրավերների, որոնց թվում են երկար պլանավորման հորիզոնի սահմանումը և տնտեսության միջնաժամկետ հարմարվողականությունը: Ձեզ հետ մեր աշխատանքի գլոբալ նպատակն է ապահովել Ռուսաստանի Դաշնության տնտեսական ինքնիշխանությունը», – մեջբերում է ՏԱՍՍ-ը:
Վարչապետն առաջարկել է ռազմավարական նիստում քննարկել աշխատանքի հիմնական ուղղությունները և մարտահրավերները, այդ թվում՝ տրանսպորտի, էներգետիկայի ոլորտում, ինչպես նաև քայլեր ձեռնարկել տարբեր ոլորտներում կոնկրետ ծրագրերի ձևավորմանն անցնելու ուղղությամբ։