- 15/06/2022
Ամերիկացի վարձկանները գերվել են ռուս զինվորականների կողմից
Ամերիկացի վարձկանները գերեվարվել են ռուս զինվորականների կողմից:
Այս մասին հայտարարել է Task Force Baguette խմբավորումը. «Մեկ շաբաթ առաջ մեր թիմը ռուսական հարձակման կենտրոնում հայտնվեց շրջապատման մեջ: Մեր ամերիկացի եղբայրներից Բաման և Հայտը գերի են ընկել։ Այդ ժամանակվանից մենք նրանց մասին լուր չունենք: Տեղեկությունը հաստատել են ուկրաինական հետախուզությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես նշում է The Telegraph-ը, երկու վարձկաններն էլ ԱՄՆ նախկին զինվորականներ են։ Հրատարակության տվյալներով՝ Խարկովի մոտ գերի են ընկել 39-ամյա Ռոբերտ Դրուկը (ծառայում էր Իրաքում) և 27-ամյա Էնդի Հյուն։
Հոդվածագիրը հիշեցնում է, որ նախկինում գերի ընկած երկու բրիտանացիներին սպառնում է մահապատիժ։