• 16/06/2022

Կիևում ընդունել են օրական մինչեւ 1000 մարդու կորուստի փաստը

Կիևում ընդունել են օրական մինչեւ 1000 մարդու կորուստի փաստը

Կիևում ընդունել են օրական մինչեւ 1000 մարդու կորուստի փաստը:

Նրանցից միջինը 200-ից 500-ը սպանվում են, ևս շատերը` վիրավորվում, ասել է «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դեյվիդ Արախամիան, ով այժմ գտնվում է Վաշինգտոնում: Նրա խոսքերը մեջբերում է Axios կայքը։

Ավելի վաղ Զելենսկին ասել էր, որ օրական 60-ից 100 ուկրաինացի զինվոր է մահանում։ Այդ թիվը զգալիորեն աճել է վերջին երկու շաբաթվա ընթացքում, ասել է Արախամիան:

Քաղաքական գործիչն ասում է, որ Ուկրաինան մեկ միլիոն մարդ է զորակոչել բանակ և ունի ևս 2 միլիոն հավաքագրելու հնարավորություն, ուստի բավական ուժ ունի Դոնբասում պայքարը շարունակելու համար։

Ռուսաստանին դիմակայելու համար Ուկրաինային պակասում է զենքն ու զինամթերքը։

«Մեր բանակցային դիրքորոշումն իրականում բավականին թույլ է, մենք չենք ուզում նստել բանակցությունների սեղանի շուրջ, եթե նման դիրքում ենք։ Մենք պետք է ինչ-որ կերպ շրջենք իրադարձությունները»,- ասել է Արախամիան՝ հայտարարելով տարածքները վերադարձնելու համար Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակման անհրաժեշտության մասին։

 

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…