- 17/06/2022
Զելենսկին սպասում է նաեւ Բելառուսից հարձակման
Զելենսկին սպասում է նաեւ Բելառուսից հարձակման: Այդ հարցով նա Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի հրատապ նիստ է գումարել:
Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Դանիլովը պարզաբանել է, որ Զելենսկին նախօրեին հանդիպում է ունեցել Բելառուսի կողմից նոր ներխուժման հնարավոր սպառնալիքի քննարկման համար և հանձնարարել է պատրաստության ստուգում անցկացնել 4 սահմանամերձ շրջաններում։
«Մեր բոլոր մարմինները, որոնք զբաղվում են դրանով, գնահատական են տվել՝ ինչ է կատարվում, ինչ վիճակում է այսօր Բելառուսի բանակը, Ռուսաստանի Դաշնության քանի զինվորական կա, ինչ ծրագրեր կան: Այս ամենը գտնվում է նախագահի վերահսկողության տակ»։