- 17/06/2022
ԱՄՆ-ն կասկածի տակ առավ դոլարի հեգեմոնիայի պահպանումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Հիմա գլոբալ արժութային համակարգում արագ փոփոխություններ են տեղի ունենում, որոնք ապագայում կարող են ազդել դոլարի համաշխարհային դերի վրա»: Այս հայտարարության հեղինակը ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի նախագահ Ջերոմ Փաուելն է։
Որպեսզի անգամ ամենաանտեղյակները պատկերացնեն, թե ում մասին է խոսքը, ընդգծենք, որ որ թեեւ ֆեդերալ կոչվող, բայց իրականում այս մասնավոր կառույցն է զբաղվում դոլարի տպագրությամբ եւ «ձեռքի հետ» կատարում ԱՄՆ ԿԲ-ի ֆունկցիաները: Եվ եթե նման կառույցի ղեկավարը, թեեւ այդքան զգուշորեն, բայց կասկածի տակ է առնում դոլարի ապագա հեդեմոնիան, ուրեմն վիճակն առավել քան լուրջ է: