- 19/06/2022
ՌԴ-ն թիրախավորել է վառելիքի խոշոր պահեստարանները
Խարկովից զատ, երեկ ռուսական հրթիռները ոչնչացրեցին նաեւ Դնեպրոպետրովսկի Նովոմոսկովսկի շրջանի վառելիքի խոշոր պահեստարանենրը, որոնք նախատեսված էին ուկրաիանական բանակի դոնբասյան խմբավորման եւ մերձդնեպրյան հատրածի ուժերի համար: Հրթիռակոծության հետևանքով այս օբյեկտը հիմնովին ոչնչացված է: «Երեք հրթիռ հարվածել է նավթի պահեստին, ուժեղ հրդեհ է բռնկվել»,- ասել է Դնեպրոպետրովսկի ՕՎԱ-ի ղեկավար Վալենտին Ռեզնիչենկոն։
Թե ինչու է ռուսական բանակը թիրախավորել վառելիքի պահեստարանները, տեղի ռազմական աղբյուրը մեկնաբանել է. «Փոքր վերախմբավորումներից հետո ռուսական եւ դոնբասյան ուժերը պատրաստվում են մասշտաբային հարձակման: Եվ հենց դրա շեմին ուկրաինական բանակը վառելիքից զրկելով, երբ այլեւս այն համալրելու ժամանակ չի մնում, հասկանալի է, յաշվարկված է: