- 21/06/2022
Անգամ միասին ԵՄ բանակները չեն կարողանա դիմակայել ռուսականին. ռազմական վերլուծաբան
Ռուսաստանի հետ ռազմական առճակատումը նախապես դատապարտված է: Անգամ միասին ԵՄ բանակները չեն կարողանա դիմակայել ՌԴ Զինված ուժերին մարտի դաշտում, կարծում է ամերիկյան ռազմական վերլուծաբան Սքոթ Ռիտերը։
Փորձագետի կարծիքով, ՆԱՏՕ-ի եվրոպական անդամ երկրները չափից դուրս տարվեցին ժամանակակից զինատեսակներով և մոռացան հրետանու մասին։ Ինչպես ցույց տվեց ուկրաինական հակամարտության զարգացումը, Ռուսաստանի ուժեղ կողմը հրետանու, հաուբիցների և համազարկային հրթիռային կայանքների օգտագործումն է:
«Ռուսները նույնքան հրետանի ունեն մեկ ստորաբաժանման մեջ, որքան ՆԱՏՕ-ն ամբողջ Եվրոպայում»,- հիշում է Սքոթ Ռիտերը:
«Իսկ ռուսներն ամեն օր 50 հազար արկ են կրակում: Թող դա վերջապես ձեր ուղեղներին հասնի», հորդորում է վերլուծաբանը Արեւմուտքին:
Վերլուծելով Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի հնարավորությունները, նա եկել է այն եզրակացության, որ Արևմուտքին հարկավոր է բարեկամ լինել Ռուսաստանի հետ, այլ ոչ թե հակամարտել։