- 19/06/2022
Լեհաստանի սիրտը միջուկային պատերա՞զմ է ուզում
Լեհ գեներալ Կոզեյի խոսքով՝ ՆԱՏՕ-ն պետք է պաշտպանի Ուկրաինային տրամադրվող ռազմական տեխնիկան հենց Ուկրաինայի տարածքում, եթե այն հեռու չէ դաշինքի սահմաններից։
Ներկայումս, ինչպես նշում է Կոզեյը, ռուսական զորքերը փորձում են ոչնչացնել նման տեխնիկան հեռահար հրթիռներով, ինչն անընդունելի է։
«Ռուսական հեռահար հրթիռները, որոնք արձակվել են Սև ծովից կամ ռազմավարական ինքնաթիռների օգնությամբ, թռչում են դեպի ՆԱՏՕ-ի սահմանները, եւ պետք է խոցվեն այս սահմանից համապատասխան հեռավորության վրա»,- կարծում է գեներալը։ Մի կողմ թողնենք փաստը, որ ո(չ Լեհաստանը ո´չ էլ նրա անդրօվկիանոսյան տերը պարզապես չունի այնպիսի միջոց, որ կարողանա խփել մանյովրային հետագծով թռչող «Իսկանդեր», «Կալիբր», առավել եւս` ռուսական հիպերձայնային հրթիռներ, ինչը, ի դեպ, ամերիկացիները քանիցս խոստովանել են: Պարզապես այս հայտարարությանը նայենք այլ կողմից:
Այսպիսով, լեհ գեներալն առաջարկում է, որ ՆԱՏՕ-մ ուկրաինական երկնքում կամ դրա մի մասի վրա ոչ թռիչքային գոտի հայտարարի: Մինչդեռ հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ուկրաինայի երկնքի փակումը կհանգեցնի «աղետալի և վիթխարի հետևանքների» ողջ աշխարհի համար։ Նրա խոսքով, Ռուսաստանը դիտարկելու է այլ պետությունների կողմից այնպիսի արտառոց փորձերն այնպես, կարծես նրանք մասնակցում են ռազմական գործողություններին։
Այսինքն, լեհ գեներալի առաջարկը միջուկային պատերազմի ամենաուղիղ ճանապարհն է: Ու ասել, թե նրան ամերիկացիներն են առաջարկել նման ապուշ հայտարարություններ անել, երեւի սխալ կլիներ: Ավելի ճիշտ, կարծես թե Լեհաստանը փորձում է վերջնականապես տեղավորվել «Մաուգլի» ֆիլմի զզվելի «շակալի» դերի մեջ. իրենից բան չի ներկայացնում, բայց ամերիկացիներին թիկունքին ունենալով, ինքն իրեն հսկա է զգում: