- 19/06/2022
Մեծ Բրիտանիայի ԳՇ նոր ղեկավարը կոչ է արել` բանակ ստեղծել` Ռուսաստանին հաղթելու համար
Մեծ Բրիտանիայի զինված ուժերի գլխավոր շտաբի նոր ղեկավար Պատրիկ Սանդերսը հայտարարել է «Ռուսաստանին հաղթելու» ունակ բանակ ստեղծելու անհրաժեշտության մասին։
«Անհրաժեշտ է ստեղծել բանակ, որը կարող է կռվել մեր դաշնակիցների կողքին և պատերազմում հաղթել Ռուսաստանին»,- մեջբերում է Independent-ը Սանդերսի խոսքերն իր ենթականերին:
Նա նաև նշել է, որ իր սերունդը պետք է բանակ պատրաստի` «Եվրոպայում նորից կռվելու»։
Mirror հրատարակությունն իր հերթին հիշեցնում է, որ Սանդերսին ենթարկվելու է բրիտանական ամենափոքր բանակին 300 տարվա ընթացքում, քանի որ կառավարությունը նախապես որոշել էր կանոնավոր զորքերի թիվը աստիճանաբար կրճատել մինչև 73000։
Այն, որ Բրիտանիան ամեն կերպ պատերազմի է մղվում, ներ բան չէ: Միայն թե զարմանալին սա է. մարդուն նշանակել են ԳՇ պետ, իսկ նա երեւի լավ չի գիտակցում, որ ՌԴ-ի հաղթելու եւ Եվրոպայում կռվելու ունակ բանակ ստեղծելը պարզապես անհնար է: Բավական է ոչ թե նույնիսկ մեկ, այլ` կես «Սարմատ» որ բրիտանական այդ բանակից հետք անգամ չմնա, իսկ Բրիտանիան առաջիկա մի քանի հարյուր տարիների դառնա անմարդաբնակ:
Գոնե իրենց սեփական պրոֆեսոր Էնդրյու Ֆութերին լսեն, որի գնահատմամբ ԱՄՆ-ի և Բրիտանիայի` Ռուսաստանի միջուկային հարվածից փրկվելու հավանականությունը հավասար է բացարձակ 0-ի: