- 20/06/2022
Մենք շատ խաղացինք Թուրքիա կոչվող երկրի հետ. Սեմյոն Բաղդասարով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի խնդիրների կենտրոնի տնօրեն, հեղինակավոր փորձագետ Սեմյոն Բաղդասարովն այսպես է գնահատում Ռուսաստանի եւ Թուրքիայի ներկա հարաբերությունները.
«Մենք շատ խաղացինք Թուրքիա կոչվող երկրի հետ։ Նրանք զենք են մատակարարում Ուկրաինային, իսկ մենք մեր զբոսաշրջիկներին ուղարկում ենք նրանց մոտ։ Ամեն տարի մենք մեծ գումարներ ենք ներդնում այս երկրում։ Էրդողանը խելացի մարդ է, ով ամեն ինչում սեփական շահն է փնտրում։ Իսկ մենք ե՞րբ ենք սկսելու օգուտ ստանալ։ Օրինակ՝ մենք PKK-ին չենք ճանաչում որպես ահաբեկչական կազմակերպություն։ Ինչո՞ւ չսկսել զենք մատակարարել Թուրքիայի հետ պատերազմողներին»։