- 21/06/2022
Ռուսական բանակը հարձակվում է ռազմաճակատի բոլոր հատվածներով. Զելենսկու ներկայացուցիչ
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչն ասել է, որ ռուսական բանակը զորքերի մեծ խումբ է գործի դրել Խարկովի մարզի Իզյումից մինչև ԼԺՀ-ի Պոպասնայա ճակատի երկար հատվածում: Հարձակում կա «Բարվենկովոյի, Դոլինայի, Կրասնոպոլիեի, Բոգորոդիչնոյեի, Սվյատոգորսկի, Պրիշիբի վրա»։
«Բոլոր հատվածներում փորձում են կտրել մեր զորքերը։ Բայց նրանք դեռ չեն անցնել Սեվերնի Դոնեցը… Այսօր շատ լուրջ շարժում է եղել Սեւերոդոնեցկի շուրջը։
Հակառակորդը փոքր ուժերով փորձում է հարձակվել բոլոր ուղղություններով»,- ասել է Զելենսկու ներկայացուցիչը և Ուկրաինայի գլխավոր քարոզիչը։