• 21/06/2022

ՌԴ-ն չի երաշխավորում, որ գերված ամերիկացի վարձկանները մահապատժի չեն դատապարտվի. Պեսկով

ՌԴ-ն չի երաշխավորում, որ գերված ամերիկացի վարձկանները մահապատժի չեն դատապարտվի. Պեսկով

Ռուսաստանը չի կարող երաշխավորել, որ Ուկրաինայում գերի ընկած նախկին ամերիկացի զինվորականը մահապատժի չի դատապարտվի, ասել է Դմիտրի Պեսկովը NBC-ին տված հարցազրույցում։

«Ես ոչինչ չեմ կարող երաշխավորել, դա կախված է հետաքննությունից»,- պատասխանել է նա հարցին, որ ամերիկացիները չեն բախվելու բրիտանացի վարձկաններ Էյդեն Ասլինի և Շոն Փինների, ինչպես նաև մարոկկացի Բրահիմ Սաադունի ճակատագրին, որոնք Դ_Հ-ի դատարանի կողմից մահապատժի են դատապարտվել։

Պուտինի խոսնակը բացատրել է, որ ԱՄՆ վարձկանները ներգրավված են եղել հանցավոր գործունեության մեջ և պետք է պատժվեն իրենց կատարած հանցագործությունների համար։ Նա եըս մեկ անգամ ընդգծել է, որ ամերիկացիները չեն ենթարկվում Ժնևի կոնվենցիայի, քանի որ կանոնավոր բանակի ծառայողներ չեն: